Back to IHU website | Sitemap
Armenian
  • Decrease font size
  • Reset font size to default
  • Increase font size

Apply now!

scholarr
Educational_Fairs_SEBA
ecomobility
Home
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԻՆՉՈՒ՞ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ
  • ԱՅՑԵԼԵՔ ՄԵԶ
  • ՀԱՆԴԻՊԵՔ ՄԵԶ ՀԵՏ
Տնտեսագիտության և Բիզնեսի Կառավարման Դպրոց


Դպրոցի հիմնադրման նպատակն է՝ տրամադրել բարձրակարգ կրթություն տնտեսագիտության և բիզնեսի ոլորտներում: Դպրոցի գործունեությունը ներառում է հետազոտություն, հետավարտական ծրագրեր, կարճատև գործնական դասընթացներ և խորհրդատվություն:


Ներկայումս առաջարկվում են երեք ծրագրեր՝

Մեր ռազմավարական առաքելությունը եռաշերտ է՝

 

  • Ապահովել հետազոտություն և կրթություն, որը կբավարարի միջազգային հասարակության պահանջները:

  • Բարձրացնել մեր հասարակության առջև ծառացած տնտեսական, սոցիալ-քաղաքական և տեխնոլոգիական խնդիրների ըմբռնումը՝ բարձր մակարդակի կրթության և հետազոտության միջոցով:

  • Ստեղծել ուսանողներից և դասախոսներից բաղկացած միջազգային բազմաշերտ հանրություն՝ մշակույթների և ժողովուրդների միջև երկխոսության ամրապնդման համար:

Այցելեք մեր համալսարանի մասնաշենքը

Համալսարանը տեղակայված է 16,000մ² տարածության վրա, որը հատուկ նախատեսված է ժամանակակից ուսուցումը խթանելու համար: Մեր Դպրոցը տեղակայված է Միջագային Հելլենական Համալսարանի մասնաշենքում: Այն գտնվում է Սալոնիկից 14 կմ հեռավորության վրա, Մուդանիա քաղաքում:

Հաստատությունը ամբողջ օրը բաց է այցելուների համար: Դուք ցանկացած պահի կարող եք հանդիպում նշանակել մեր աշխատակազմի անդամներից մեկի հետ, ում հետ դուք կարող եք շրջել մասնաշենքով և ումից կարող եք ստանալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:

Հագեցած ամենավերջին տեղեկատվական տեխնոլոգիաներով, առցանց տվյալների բազան, ինչպես նաև բարձրակարգ ուսումնական կենտրոնը առաջարկում են ժամանակակից գրքերի, պարբերականների և գործարար զեկույցների լայն ընտրանի:

Մասնակցեք տեղեկատվական դասընթացին

 

Կատարեք ձեր առաջին քայլը դեպի ՏԲԿՄ (EMBA) և մագիստրոսի աստիճան՝ մասնակցելով տեղեկատվական դասընթացին: Մասնաշենքում կազմակերպվող դասընթացները ձեզ հնարավորություն կտան հանդիպելու ուսանողների, դասախոսների և անձնակազմի հետ, ինչպես նաև մասնակցելու դասախոսությանը:

Իսկ եթե դուք չեք կարող գալ ՄՀՀ, մենք կգանք ձեզ մոտ: Մենք կազմակերպում ենք փոքրաթիվ խմբերով տեղեկատվական դասընթացներ Հունաստանի և այլ երկրների խոշոր քաղաքներում: Դասախոսությանը կհետևի ընդունելությունը՝ տեղի ուսանողների և շրջանավարտների մասնակցությամբ: Մասնակցիր դասախոսությանը, որը վարում են դասախոսական անձնակազմի անդամները կամ ծրագրի ղեկավարը, և հարցեր ուղղիր նրանց:

Տարվա ընթացքում, ցանկության դեպքում, կարելի է ունենալ նախապես պայմանավորված հանդիպում համալսարանական անձակազմի անդամների հետ:

 

IHU SEBA Latest news

business-gateway_banner

Thessaloniki 1912-2012

Follow us @

rss ytfb

Գովազդ